Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետարանը հերքել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ մահափորձի մասին տեղեկատվությունը։
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, որ Դեմիրթաշի ու նրա ծառայողական զրահապատ ավտոմեքենայի վրա քաղաքում որևէ հարձակում չի կատարվել։ Նահանգապետարանն ընդգծել է, որ ավտոմեքենայի հետին ապակու աջ հատվածում կրակոցի հետք չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե անհայտ անձինք կրակել են Դեմիրթաշի մեքենայի վրա, և որ Դեմիրթաշը այդ ժամանակ եղել է ավտոմեքենայի մեջ։ Դեմիրթաշի անվտանգությունն ապահովող անձինք մեքենայի վրա հայտնաբերել էին փամուշտի հետք։










































