Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որն այցով գտնվում է Փարիզում, վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի հետ հավասար պետք է ավիահարվածներ հասցնի Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Այս շաբաթ ավելի ուշ ես խորհրդարանի դիտարկմանը կներկայացնեմ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համալիր պլան»,- ասել է Քեմերոնը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Վարչապետը հավելել է, որ վճառականորեն աջակցում է նախագահ Օլանդի կողմից ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված գործողություններին։ Նա նաև ընդգծել է, որ վստահ է, որ Մեծ Բրիտանիան նույնպես պետք է այդպես վարվի։






































