Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը և ավագ Հենրիխ Մխիթարյանը ընտրել են «Ոսկե գննդակ»-ի իրենց լավագույն եռյակին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:
2016 թ. հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2015 թ. դափնեկրի, ինչպես նաև 2015 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից:
Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները:
Սարգիս Հովսեփյան՝ լավագույն ֆուտբոլիստ՝ 1.Լիոնել Մեսսի , 2.Քրիշտիանու Ռոնալդու, 3. Լուիս Սուարես: Լավագույն մարզիչ՝ 1.Խոսեպ Գվարդիոլա, 2.Լուիս Էնրիկե, 3.Ունաի Էմերի:
Հենրիխ Մխիթարյան՝ լավագույն ֆուտբոլիստ՝ 1.Լիոնել Մեսսի, 2.Քրիշտիանու Ռոնալդու, 3. Զլատան Իբրահիմովիչ: Լավագույն մարզիչ՝ 1.Լուիս Էնրիկե, 2.Ունաի Էմերի, 3.Խոսեպ Գվարդիոլա:









































