«Միանշանակ Տիգրան Սարգսյանը մեր շարժման ամենամեծ բարեկամն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հավելելով. «երեք տարում երկիրը այնպես վարի տվեց, որ ուրիշ ոչ ոք չէր կարող անել»:
Բագրատյանի խոսքերով կառավարության քայլերը գնաճը զսպելու ուղղությամբ ճիշտ հակառակ արդյունքն է տալիս: «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում այն դեպքում, երբ գները գերազանցում են 10 տոկոսը` «քառատրոփի» է և խթանում է վարկառուների կողմից գնաճը մեծացնելու միտումը»,-նշեց Բագրատյանը,-«այսինքն այս կառավարությունը այնտեղ նստած հանճարի շնորհիվ սովորական գնաճը դարձրեց քառատրոփ»:









































