Երրորդ ահաբեկչական խմբավորումն է ստանձնել Մալիի հյուրանոցում պատանդների զավթման պատասխանատվությունը՝ հայտնում է RFI-ը։ Լրագրողները հաղորդագրություն են ստացել «Կե-Մասինի ազատագրման ճակատի» ներկայացուցիչներից։
Այդ խմբավորումից բացի՝ իրենց պատասխանատվության մասին ավելի վաղ հայտարարել էին «Ալ-Քաիդան իսլամական Մագրիբում» և «Ալ-Մուրիբատուն» խմբավորումները։
Ֆրանսիաի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ասել է, որ հավանական կազմակերպիչը «Ալ-Մուրիբատունի» պարագլուխ Մուհտար Բելբուհտարն է։ Վերջինիս փորձում են գտնել մի քանի երկրներ՝ ասել է նա։






































