Մեթյու անունով 36-ամյա ամերիկացին կենդանի է մնացել և՛ Փարիզի սպանդում, և՛ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության ժամանակ, հայտնում է vesti.ru-ն: Իր ազգանունը նա գերադասել է չհայտնել լրատվամիջոցներին:
Փարիզի դեպքերի ժամանակ նա եղել է Bataclan համերգասրահում, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գնդակահարել են մարդկանց: Ամերիկացին մահացած է ձևացել, հետո սողացել է մինչև ելքը և փախել: Այդ ժամանակ զինյալները լիցքավորել են զենքերը: Դրսում նա բախվել է le Monde-ի աշխատակից Դանիել Պսենիին, ում տեղեկացրել է կատարվածի մասին: Փախչելու ժամանակ լրագրողի վրա կրակել են: Նրանք նստել են ֆրանսիացու բնակարանում այնքան ժամանակ, մինչև ոստիկանությունը փարիզցիներին թույլ է տվել դուրս գալ տներից:
Երբ ինքնաթիռը բախվել է երկվորյակ աշտարակներից մեկին, Մեթյուն եղել է ուղիղ դրա տակ, գործնական հանդիպման գնալիս է եղել: «Ես վազեցի Մանհեթենի կեսը: Բայց այն, ինչի միջով ես անցա Bataclan-ում, հազար անգամ ավելի վատ էր»,- պատմել է նա Դանիել Պսենիին:









































