BBC-ի փոխանցմամբ՝ Կենտերբերյան արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունները սասանել են Աստծո հանդեպ իր հավատը։ Նա այդ մասին հայտարարել է Songs Of Praise հաղորդման ժամանակ։
Անգլիկան եկեղեցու ղեկավարն ընդգծել է, որ Փարիզի ահաբեկչությունների մասին լուրերն իր մեջ սկզբում առաջացրել են շոկ և սարսափ, ապա փոխարինվել են խոր վշտով. «Շաբաթ առավոտյան (ահաբեկչությունների հաջորդ օրը) ես զբոսնում էի, հարցեր էի տալիս ու աղոթում։ Աստվա՛ծ, ինչու է սա տեղի ունենում։ Ո՞ւր ես դու այս ամենում»։








































