News Media-ի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և նրա մամլո ծառայությունից՝ կառավարության անդամների և նահանգապետերի հետ նրա խորհրդակցության՝ ԶԼՄ-ների համար փակ տեսագրությունը հրապարակելու համար:
«Գրել եմ Դ. Ս. Պեսկովին այդ տեսագրության վերաբերյալ: Ներողություն եմ խնդրել Պուտինից և մամլո ծառայությունից: Հուսով եմ՝առողջ միտքը կհաղթանակի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գաբրիելյանովը: