«Նորվիչ»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն հատուկ ոճով մեկնաբանել է հանդիպումն ու անդրադարձել տիտղոսներ նվաճելու հնարավորությանը:
«Եթե ինձ հարցնելու եք տիտղոսների մասին, ապա ասեմ, որ առաջադրանքը կատարված չէ: Միգուցե իմ փոխարեն Թոմ Կրուզը կարողանար դա անել:
Մենք լավ հանդիպում անցկացրինք: Վերջնամասում կարողացանք դիմակայել ճնշմանը: Թիմը պետք է հաղթական հաշիվ գրանցեր դեռ առաջին կեսում: Երկրորդ խաղակեսում մենք ավելի շուտ պետք է գոլ խփեինք, քան եղավ իրականում: Եվ, ընդհանրապես, մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք:
Պարզապես անհավատալի է, թե ինչպես կարող էինք առաջին կեսի վերջնամասում այդպիսի պահ կորցնել: Գոլից անմիջապես հետո հարվածեցինք դարպասաձողին: Եթե այդ հարվածն էլ հաջողությամբ պսակվեր, խաղի ինտրիգը կմեռներ:
Վերջին րոպեների մասին կարող եմ ասել, որ այնպիսի իրավիճակ էր, որ ցանկացած խաղարկման արդյունքում մրցակիցը մեզնից կարող էր խլել 2 միավոր»,- «Eurosport»-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:








































