Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի փողոցներում հայտնվել են բանակի և ոստիկանության միախառնված պարեկներ, հաղորդում է RTBF-ը:
Նշվում է, որ պարեկների կազմում են երկու զինծառայողներ և մեկ ոստիկան: Պարեկները կրում են զրահաբաճկոններ, ոստիկանները կրում են նաև ատրճանակներ:
Քաղաքի կենտրոնում ներկա պահին փակվում են սրճարաններն ու ռեստորանները: Բրյուսելի կենտրոնական հատվածի ղեկավար Իվան Մայերը մայրաքաղաքի բոլոր ռեստորաններին ու սրճարաններին խորհուրդ է տվել փակվել մութն ընկնելուց հետո:








































