ԴԱԻՇ-ը տարածել է տեսանյութ, որտեղ հայտնում են, որ Ֆրանսիան դեռևս գտնվում է ահաբեկչությունների սպառնալիքի տակ, հայտնում է Reuters-ը:
Ինչպես գրում է գործակալությունը, SITE կազմակերպությունը, որը զբաղվում է ահաբեկիչների ակտիվության մոնիթորինգով, հայտնել է ԴԱԻՇ-ի կայքերում այդ տեսանյութի հայտնվելու մասին:
Տեսանյութում երկու ահաբեկիչներ, որոնք խոսում են ֆրանսերեն, հայտարարում են, որ Փարիզի հարձակումները եղել են Սիրիայում ԴԱԻՇ-ի դիքերին Ֆրանսիայի հասցրած ավիահարվածների վրեժը, և սպառնում են նոր ահաբեկչություններով:







































