Բրյուսելում ահաբեկչությունների սպառնալիքի հետ կապված չեղարկվել է շաբաթ օրը կայանալիք հայտնի ռոք կատարող Ջոնի Հոլիդեյի համերգը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Համերգը չեղարկվել է և տեղափոխվել 2016-ի մարտի 26-ին»,- RIA Nօvosti-ին հայտնել է այն համերգասրահի ղեկավարության ներկայացուցիչը, որտեղ պետք է ելույթ ունենար հայտնի երաժիշտը:
Նշվում է, որ Բրյուսելի իշխանությունները բնակիչների համար արտակարգ իրավիճակների և հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկացման թեժ հեռախոսային գիծ են բացել:
Ահաբեկչական վտանգի առավելագույն մակարդակի հետ կապված՝ բրյուսելյան մայրաքաղաքային շրջանում շաբաթ, առնվազն մինչև կիրակի կեսօր փակ են մետրոպոլիտենի բոլոր 69 կայարանները, չեն սպասարկվում վերգետնյա հասարակական տրանսպորտի մի քանի երթուղիներ: Փակ են թանգարանները, կոմերցիոն կենտրոնները, համերգասրահները:









































