Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզի արվարձանում բնակարանի գրոհից հետո ձրբակալված 7 անձանց ազատ են արձակել։ Դատախազության տվյալներով՝ մեկ մարդ, ով բնակարան է տրամադրել, դեռ շարունակում է մնալ կալանքի տակ։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ոստիկանական հատուկջոկատայինները հատուկ գործողություն են սկսել Սեն Դենիում, ուր բնակարաններից մեկում թաքնվել է ահաբեկիչների ենթադրյալ խումբը, որը մասնակից է նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին։
Իրավապահների գլխավոր թիրախում եղել են Աբդելհամիդ Աբաուդը՝ հարձակումների հնարավոր կազմակերպիչը։ Ավելի ուշ դատախազությունը հայտնեց նրա ոչնչացման մասին։ Գործողության ժամանակ ոչնչացվել էր ևս երկու ահաբեկիչ, իսկ 8 կասկածյալ ձերբակալվել էր։








































