Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տյումենի գիտական կենտրոնի նախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Մելնիկովը պնդում է, որ Երկրի վրա առաջիկա տարիներին կսկսվի ցուրտ փուլ, որը կտևի 30 տարի: Այդ մասին հայտնում է vlasti.net-ը:
Օդի միջին ջերմաստիճանը կնվազի 1.5-2 աստիճանով: Նշվում է, որ ջերմաստիճանի նվազեցումը բացասաբար չի ազդի մարդու առողջության վրա՝ այն հանգիստ կտանեն և մարդիկ, և կենդանիները:












































