Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան ու հարձակվող Ռադամել Ֆալկաոն շարք կվերադառնան դեկտեմբերին։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Բելգիայի հավաքականի դարպասապահը երեկ մարզվել է անհատական ծրագրով։ Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան ընդամենը 3 խաղ է անցկացրել։
Ֆալկաոն Անգլիայի Պրեմիեր լիգայում 9 խաղ է անցկացրել ու 1 գոլ խփել։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կոլումբիայի հավաքականի հարձակվողը կարող է ակումբային գրանցումը փոխել արդեն հունվարին, չնայած՝ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ․ ամռանը։


































