Եվրոպայում զենքի թրաֆիկը պետք է արմատախիլ արվի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը ԵՄ Խորհրդի ներքին գործերի և արդարադատության նախարարների մակարդակով նիստին ժամանելուն պես, որը հրավիրված է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Փարիզում ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Եվրոպայում զենքի թրաֆիկը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա ահաբեկչական գործունեության բազա է: Երկրորդ՝ մեք պետք է վճռական առաջընթացի հասնենք ավիաուղևորների մասին տվյալների բազայի ստեղծման և տեղեկության փոխանակման գործում»,- ասել է Կազնևը:












































