Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նախորդ տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) Ադրբեջան է արտահանել 17.674.395 դոլարի ռազմական արտադրանք: Այս մասին հայտարարել է ՀԱՀ-ի սովորական սպառազինության վերահսկման ազգային կոմիտեն:
Միևնույն ժամանակ ոչինչ չի հաղորդվում, թե ՀԱՀ-ն ինչպիսի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին:
Նշվում է, որ 2009 թվականին հարավաֆրիկյան ընկերություններն Ադրբեջանին մատակարարել են 22.515.775 դոլարի սպառազինություն: 2009 թվականին ՀԱՀ-ից Ադրբեջան է ուղարկվել հիմնականում տեղական արտադրության Marauder տիպի 10 զրահամեքենա:








































