Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծառայողական մեքենաների և հեծանիվ վարելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Մենք դիմել ենք այն ժամանակվա ԱԺ նախագահին՝ խնդրելով, որ ավելի ոչ թանկարժեք մեքենա տրամադրեն մեզ: Տարօրինակ կերպով մերժել են՝ նամակով կես տարի անց պատասխանելով, որ ավելի էժան մեքենա ձեռք բերելն ավելի թանկ կնստի իրենց վրա: Հեծանիվ քշելու մասին խոսակցություններն անլուրջ են: Կանոնակարգ օրենքի մեջ ամրագրված է, որ ամեն խմբակցությանը մեկ մեքենա պետք է տրամադրվի, և դրա կարիքը իսկապես կա:











































