Ասնա Աիտբուլասենը, ով ոստիկանական հատուկ գործողությունների ընթացքում գործի է դրել «մահապարտի գոտին», երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել Ղուրանի նկատմամբ: Կինը սկսել է դեմքը ծածկող փարաջա կրել մոտ մեկ տարի առաջ: Փարիզի Սան Դենի արվարձանի բնակարանի գրոհի ժամանակ իրեն պայթեցրած աղջկա մայրը համարում է, որ իր դուստրը «ուղեղներ լվացողների» զոհն է՝ գրում է Times-ը:
Լրատվամիջոցները 26-ամյա Ասնային անվանում են Արևմտյան Եվրոպայի առաջին կին մահապարտը:
Ծանոթների վկայությամբ՝ դեռահաս տարիքում աղջիկը սիրել է խմել, ծխել է, հաճախել է գիշերային ակումբներ, շփվել է թմրավաճառների հետ և ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել Ղուրանի նկատմամբ: Նրան հիշում են նաև որպես սոցցանցերի ֆանտաստիկ օգտատիրոջ և էքսցենտրիկ հագուստի սիրահարի, ինչի պատճառով էլ նա ստացել է «Կովբոյուհի» մականունը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան ոստիկանությունը Սեն Դենում հատուկ գործողություն է անցկացրել Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի կալանավորման համար, որի ընթացքում էլ Ասնան պայթեցրել է իրեն:










































