Հունաստանի կառավարությունը քվեարկել է երրորդ օրինագծի օգտին, որը նախատեսում է վարկատուների հետ համաձայնեցված տնտեսական կոշտ միջոցառումների կիրառումը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ընդունված օրենքն Աթենքին թույլ կտա վարկատուներից ստանալ 2 միլիարդ եվրոյի հերթական ֆինանսական օգնությունը, և հետագայում, ևս 10 միլիարդ` բանկերի վերակապիտալիզացիայի համար:










































