Ամերիկյան ColorWare ընկերությունը թողարկել է Limited MacBook Pro Marble նոթբուքերը` մարմարե կաղապարով, գրում է Luxurylaunches-ը:
ColorWare-ի դիզայներները ստեղծել են ընդամենը 10 համարակալված նոթբուքեր: Apple-ի ֆիրմային պատկերանիշը յուրաքանչյուր նոթբուքի վրա պատկերված է 999 հարգադրոշմ ունեցող ոսկուց:
Որպես հիմք, ColorWare-ը վերցրել է MacBook Pro նոթբուքը` 15 դյույմ տրամաչափի Retina էկրանով:
Limited MacBook Pro Marble նոթբուքերն արժեն 7500 դոլար:











































