Երեկ հայտնի է դարձել, որ Եգիպտոսի նախագահի տեղափոխումը Կահիրեի բանտային հիվանդանոց հետաձգվում է, քանի որ դա կարող է նպաստել Հոսնի Մուբարաքի առողջության վատացմանը: Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ադել Սայիդի խոսքերով` այդ որոշումը կայացվել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության կողմից բժիշկների խնդրանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Մենք տեղեկացրել էինք, որ Մուբարաքը, որը այս պահին գտնվում է Շարմ Ալ-Շեյխի հիվանդանոցում, պետք է տեղափոխվեր Կահիրե և պահվեր տեղի բանտային հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք կապված են ինչպես նրա պաշտոնավարման տարիներին իրականացված հացագործությունների, այնպես էլ հունվար-փետրվար ամիսներին երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ բախումներ հրահրելու և սպանություններ իրականացնելու համար:








































