Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» հանրահայտ կազմակերպությունը հայտնել է ժողովրդավարական մամուլի ամենամյա մրցույթի հաղթողի անունը։
ԶԼՄ-ների շրջանում հաղթել է թուրքական Cumhuriyet («Հանրապետություն») թերթը, որը հայտնի է Թուրքիայի իշխանություններին քննադատելով ու նրա ճնշումներին ենթարկվելով։ Լրագրողների թվում հաղթել են Զեյնա Էրհաիմը՝ Սիրիայից ու Zone9 կայքը,որը ստեղծել են եթովպացի բլոգերները։
Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծում է, որ հավակնորդների թվում եղել են նաև ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ինչպես նաև՝ MeydanTV-ն ու Azerbaycan saati-ն։









































