Lucara Diamond կորպորացիայի ներկայացուցիչները հայտնում են, որ կենտրոնական Բոտսվանայի հյուսիսային մասում հայտնաբերվել է 1.111 կարատանոց թանկարժեք քար։ Դա վերջին հարյուրամյակում հայտնաբերված ամենախոշոր ալմաստն է՝ հայտնում է The Telegraph-ը։
Գտածոյի չափերն են 65×56×45 մմ։ Պատմության ողջ ընթացքում գտնվել է մեծ չափերի միայն մեկ ալմաստ։ Դա տեղի է ունեցել 1905 թվականին, հարավաֆրիկյան հանքում։ 3.106 կարատանոց ռեկորդակիրը, որը ստացել է Կուլլինիան («Աֆրիկայի աստղ») անվանումը, այնուհետև մասնատվել է մի քանի ադամանդների, որոնցից ամենամեծերը դարձել են Բրիտանական կայսրության թագի մաս։













































