Twitter միկրոբլոգների ծառայությունը կարճաժամկետ խափանումից հետո վերականգնել է իր աշխատանքը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Twitter-ն անհասանելի է եղել ավելի քան մեկ ժամ, ընդ որում՝ խոսքը ոչ միայն վեբ, այլև բջջային տարբերակի մասին է։ Ոմանք խնդիրներ են ունեցել ծառայության կոնկրետ գործառույթների հետ կապված։
Խափանումը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 13.25-ին։











































