Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մեկնաբանել է քաղաքի բնակիչների հասցեին սպառնալիքներով ԴԱԻՇ-ի տեսագրությունը: «Չկա ոչ մի կոնկրետ և վստահության արժանի սպառնալիք Նյու Յորքին՝ չնայած ԴԱԻՇ-ի նոր տեսանյութին»,- հայտարարել է նա: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Միաժամանակ, քաղաքային ոստիկանության կոմիսարի տեղակալ Սթիվեն Դևիսն ասել է, որ «որոշ կադրեր նոր չեն», սակայն տեսագրությունը «հերթական անգամ հաստատում է, որ Նյու Յորքը մնում է ահաբեկիչների գլխավոր թիրախը»:
Ինչպեսև քաղաքապետը, Դևիսը նշել է, որ որոշակի սպառնալիք դեռ չկա, սակայն ոստիկանությունը «պահպանում է զգոնության բարձրագույն աստիճան»:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի գրոհայինները Նյու Յորքում ահաբեկչություն կազմակերպելու սպառնալիքով տեսանյութ են հրապարակել: CNN-ի հաղորդմամբ՝ կադրերում երևում է պայթուցիկ սարք, որն անհայտ անձը փակում է կաշվե բաճկոնով, որից հետո հայտնվում է Նյու Յորքի Հերալդ-սքվերի պատկերը:







































