Հյուսիսային պողոտայի և Տերյան փողոցի բնակիչները կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: «12 տարի է՝ մեզ գցել են փողոցները, ո՛չ տուն են տալիս, ո՛չ էլ նորմալ փոխհատուցում՝ փող, մնացել ենք փողոցներում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ հավաստիացրեց, որ իրենց համոզում են, խաբում, ընտրությունները վերջանալուց հետո բանատեղ չեն դնում. «Հանդիպել ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խոստացել է ընթացք տալ գործին: Չգիտենք՝ հերթական փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, թե՞ իսկապես կտան մեզ փոխհատուցում»:










































