Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Պատմության ավարտը և վերջին մարդը

Ամերիկացի սոցիոլոգ Ֆրենսիս Ֆուկույաման Սառը պատերազմի ավարտին անմիջապես երկրորդեց իր «Պատմության ավարտը» հայտնի էսսեով, որում նկարագրում էր հետսառըպատերազմյան, իմա՝ համընդհանուր երջանկության դարաշրջանը, որում այլևս աշխարհին չեն սպառնում խորհրդային հրթիռները և միջուկային մարտագլխիկները, և որտեղ այլևս կարելի է կառուցել անկոնֆլիկտ ապագա: Իրավիճակ, որ մեզ՝ homo soveticus-ին ծանոթ է Կարլ Մարքսի նկարագրած կոմունիստական ուտոպիայով, որտեղ անկոնֆլիկտ հասարակարգում ողջ աշխարհը որոճում է կոմունիստների բերած երջանկությունը:

Թոմաս Մորի, Կարլ Մարքսի աշխատություններում նկարագրված էր տեսական ապագան, ինչը, Ֆուկույամայի կարծիքով, ընդամենը մի քայլ է այն կողմ: Հիմնականը, որ ենթադրում էին ուտոպիստները, այն էր, որ կոնֆլիկտներ ծնող քաղաքականությունն արդեն ավարտվել է, և հասարակության մեջ առկա զարգացումն այլևս ուղղված է ընդամենը ավելի շատ բարիք, ուրեմն՝ փող ստեղծելուն, և ըստ լիբերալ-կոմունիստների՝ ավելի շատ փող ստեղծելու խնդիրը տնտեսության ճիշտ կազմակերպման մեջ էր՝ մի դեպքում ըստ շուկայականի, մյուս դեպքում՝ շուկան պլանավորելով: Պատմության ավարտ ասածը, իհարկե, չի նշանակում համընդհանուր կոլապս, այլ ավելի շուտ՝ համընդհանուր երջանկություն:

Ե՞ՐԲ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկացած իշխանության հիմնական խնդիրը լեգիտիմության ավելացումն է: Իշխանության հիմնական ֆունկցիան ավելի շատ իշխանություն լինելն է և վերարտադրվելը: Զիմբաբվեի ղեկավար Ռոբերտ Մուգաբեն 1987-ից կառավարում է՝ տարեցտարի գտնելով լեգիտիմության նոր աղբյուրներ՝ հակագաղութատիրությունից մինչև համաաֆրիկանություն և հակասպիտակ ռասիզմ, և առայժմ հաջողում է: Սաակաշվիլին լեգիտիմության փնտրտուքներում որոշեց անցնել պառլամենտական համակարգի և պարտվեց: Հայաստանում 90-ականների սկզբին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիներն էին, այնուհետև Վազգեն Սարգսյանը լեգիտիմություն կերտող հռչակեց երկրապահներին, իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց մի համակարգ, որտեղ լեգիտիմությունն ապահովում էին օլիգարխները:

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

Ամենալիբերալ համակարգերում, նույնիսկ պատմության ավարտն ավետող Ֆուկույամայի տեսությունում, փողը մնում է որպես հիմնարժեք, որի համար հասարակությունը պայքարելու է պատմության ավարտից հետո: Հայաստանի դեպքում իրավիճակը խիստ երկիմաստ է՝ անհրաժեշտ է տարբերակել ավելի շատ փող ստեղծելու և ավելի շատ փող ունենալու հասկացությունները: Առաջինը նշանակում է տնտեսության և հասարակության զարգացում և նորանոր բարիքների ստեղծում, իսկ վերջինը՝ հանրային փողից ավելի մեծ բաժին վերցնելու հնարավորություն, ինչը միջազգային տերմիններով կոչվում է կոռուպցիա:

Հռչակելով շուկայական հարաբերություններ՝ Հայաստանի իշխանությունները նախապատվությունը տվեցին կոռուպցիոն տարբերակին, քանի որ իրականում այս դեպքում նրանք ունենում են հարստության անխափան աղբյուր՝ ապահովագրված շուկայի վայրիվերումներից ու ռիսկերից, ինչպես նաև՝ բարիք ստեղծելու համար անհրաժեշտ աշխատանքից ու գիտելիքներից:

Այս դեպքում շուկայական ասվածը վերաբերում է զուտ փողի նշանակության բացարձականացմանը, ո՛չ նրա կոնսոլիդացման ուղիներին ու տնտեսության զարգացման հնարավորություններին:

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Այս համակարգում անփոխարինելի նշանակություն է տրվում օլիգարխներին: Նրանք իշխանությունների համար փող են աշխատում երկու հիմնական եղանակով.

– Քաղաքացիներից հավաքված փողի յուրացում: Այստեղ ուղիները բազմազան են՝ սկսած ծխելու դեմ պայքարի համար հարյուր միլիոնավոր գրանտներից, ուռճացված գներով հատուկ կապալառուներին տրվող պատվերներից մինչև կոպեկներով սեփականաշնորհումներ, «կարմիր գծեր» ու տեսախցիկներ:

– Հանրային բյուջե մուծվող փողի թաքցնում ու յուրացում: Հատուկ ընտրված «բիզնեսմեններին» տրվում է իրավունք՝ իրենց կողմից մուծվող հարկերի և մաքսատուրքերի հիմնական բաժինը թաքցնել, և հանրային բյուջեի փոխարեն այս փողը գնում է իրենց գրպանը: Ըստ տարբեր գնահատականների՝ ՀՀ «սև դրամարկղը» կազմում է բյուջեի մեկ երրորդից մինչև կրկնակին:

Բնական է, որ իշխանությունները հատուկ մարդկանց համար այս պայմանները ստեղծում են ոչ անվճար: Շատ դեքերում այս «բիզնեսմենները» պարզապես հանդես են գալիս որպես իշխանությունների գործակատարներ՝ աշխատեցնելով նրանց փողերը և նրանց համար փողեր հավաքելով: Իշխանությունները ոչ միայն աչք են փակում այս «բիզնեսմենների» գործունեության վրա, այլև պայմաններ են ստեղծում՝ ընդհուպ մինչև օրենք ու կառավարության որոշումներ, թալանի համար: Նման «բիզնեսմենները» կոչվում են օլիգարխներ, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ նրանք ունեն ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական նշանակություն:

1995-ից սկսած՝ բոլոր ընտրությունները Հայաստանում կեղծվել են: Եթե սկզբում կեղծիքները կատարվում էին ՀՀՇ-ի և երկրապահների միջոցով, ապա 2000-ականներից սկսած՝ ընտրությունները կեղծելու հիմնական բեռը դրվեց օլիգարխների վրա: Հանրապետությունը բաժանված է օլիգարխների միջև. նրանց նշանակալի մասը որոշակի տարածքների պատասխանատու է ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ երկրում: Այս պատասխանատվությունը նշանակում է ինչպես տարբեր մակարդակի ընտրություններում անհրաժեշտ քվեների ապահովում, այնպես էլ այդ տարածքում գտնվող հանրային բարիքներից չնչին վարձատրության դիմաց օգտվելու հնարավորություն, նաև հանցանքներ գործելու և անպատիժ մնալու ինդուլգենցիա: Այն օլիգարխները, որոնք տարածքների պատասխանատուներ չեն, նույնպես պարտավոր են ֆինանսներով օժանդակել ընտրական պրոցեսին, որտեղ բոլորը՝ սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև հասարակ քաղաքացի, իրենց ընտրությունը կատարում են փողի դիմաց:

ՕՐԵՆՔԸ

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգում հանցագործությունը կատարվում է ոչ թե օրենքի դեմ, այլ հասարակության: Օրենքները ամբողջովին հարմարեցված են օլիգարխների հանցավոր գործունեությանը: Իհարկե, առանձին դեպքերում, երբ օրենքները կարող են սպառնալ նաև օլիգարխներին, նրանք, անշուշտ, չեն գործում, իսկ զանազան հակամենաշնորհային ու տեսչական մարմինները պարզապես ծաղր են իրենց հռչակած ֆունկցիաների հանդեպ:

Երբեմն այնպես է ստացվում, որ միջազգային գրանտների շնորհիվ որոշ բնագավառներում կիրառվում են թափանցիկ սխեմաներ, որոնք տպավորություն են ստեղծում, թե հաղթահարել են կոռուպցիան, ինչպես եղավ, օրինակ, պետական կադաստրի դեպքում: Սակայն նման դեպքերում, նախ, հաղթահարվում է միայն կենցաղային կոռուպցիան, այսինքն՝ այնպիսի լուրջ ռիսկային գործառույթները, ինչպես, ասենք, գնահատումը, հողերի կատեգորիաների փոփոխությունը, հողերի վաճառքը, և այլք մնում են սուբյեկտիվ, կոռուպցիոն տիրույթում: Միաժամանակ, կարծես որպես վրեժ բնակչությունից իրենց կոռուպցիոն ծակերը փակելու դիմաց, նման դեպքերում սահմանվում են անհաղթահարելի բարձր պետական տուրքեր:

ԻՆՉՈՒ ՄԵՌԱՎ ՆԺԴԵՀԸ

Իմ տարեկիցները կհիշեն, որ ժամանակին հանրապետականները նժդեհականներ էին: Նպատակ ունենալով ստեղծել լուրջ իշխանական կուսակցություն՝ Սերժ Սարգսյանը որոշել էր, որ Հանրապետական կուսակցությունը ևս, իրեն հայտնի այլ կուսակցությունների նման՝ կոմունիստական, ՀՅԴ, ՀՀՇ, պետք է գաղափարախոսություն ունենա: Այս նպատակի համար ընտրվեց նժդեհականությունը: Քանի որ Գարեգին Նժդեհը նպատակ չէր ունեցել գաղափարախոսություն ստեղծելու, ապա խնդիր դրվեց ստեղծել այդպիսին: Չգիտեմ՝ հումոր է թե իրականություն, բայց խոսակցություններ կային ԳԱԱ կազմում Նժդեհագիտության ինստիտուտ ստեղծելու և թեկնածուական կոչումներում այս գիտությանը հատուկ կոդ հատկացնելու մասին:

Ինչևէ, նժդեհագիտությունը մեռավ: Կարևորագույն պատճառն այն էր, որ շուտով պարզվեց, որ Հանրապետականին գաղափարախոսություն պետք չէ: Օլիգարխները և նրանց սպասարկող բյուրոկրատիան հավաքվել էին այս կուսակցության մեջ ոչ թե Հայաստանը փրկելու և զարգացնելու համար, այլ հանրային բարիքները յուրացնելու: Իհարկե, ցեղակրոնը կարող էր լինել այդ թալանի համար լուրջ ծխածածկույթ, սակայն կեղծիքը շատ արագ բացահայտվեց, իսկ օլիգարխների նժդեհականությունը պարզապես դարձել էր ծիծաղի առարկան:

Մյուս կարևոր պատճառն այն էր, որ ցեղակրոնությունը ենթադրում էր հենվել սեփական ուժերի վրա, մինչդեռ այն պայմաններում, երբ ստիպված ես ամեն օր երդվել Պուտինի արևով, նժդեհականությունը դառնում է ոչ միայն անհեթեթ, այլև վտանգավոր:

Եվ ուրեմն՝ Նժդեհը մեռավ: Հանրապետականի գաղափարազերծումը լուրջ ազդեցություն ունեցավ Հայաստանի ողջ քաղաքական դաշտի վրա: Առաջացող քաղաքական ուժերի, օրինակ՝ ԲՀԿ-ի գաղափարախոսություն ստեղծելու էկլեկտիկ փորձերը՝ հիմնված Գագիկ Ծառուկյանի բարեգործության և առյուծների վրա, դարձան անիմաստ: «Ժառանգությունը» սարքեց մի անհեթեթ միքս՝ արևմտյան արժեքների ու «ծովից ծովի» հիման վրա, ինչն ավարտվեց Պուտինից լեգիտիմություն բերելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան ուխտագնացությամբ և Զորավարի հետ աղոթքով: ՀՀՇ-ն, որ այլևս ՀԱԿ էր կոչվում, փորձեց Պուտինի արևով երդվել Realpilitik-ից սիլլոգիստական եզրահանգումների հիման վրա, իսկ որոշակի վարձատրության դիմաց օլիգարխներին հռչակեց բուրժուա-դեմոկրատիայի ծագող աստղեր: Անգամ Դաշնակցությունն է աստիճանաբար ձերբազատվում գաղափարախոսական կապանքներից, որպեսզի առավել ճկունությամբ ու դյուրությամբ տեղավորվի Հայաստանի Օլիգարխիկ Հանրապետության քաղաքական համակարգի մեջ: Մի խոսքով, բոլոր կուսակցությունները դառնում են ՕԵԿ, այնպես որ Սերժ Սարգսյանը հեշտությամբ կարողանա հավաքել իր քաղաքական քարտեզը՝ «գյադե՛ք, էս կողմն անցեք, գյադե՛ք, էն կողմն անցեք» սկզբունքով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի ծաղրանկարն է: Ռուսաստանում նավթ կա (կար), և օլիգարխների թալանից հետո մնացած փշրանքները բնակչությանը բավարարում են բարեկեցիկ կյանք վարելու համար, իսկ Հայաստանում այն հանգեցրել է չքավորության:

Օլիգարխիկ Ռուսաստանին անհրաժեշտ է օլիգարխիկ Հայաստան. նման համակարգը չափազանց խոցելի է, ուրեմնև կանխատեսելի և կառավարելի: Օլիգարխիկ համակարգը չի կարող իրեն թույլ տալ գաղափարախոսական ու հայրենասիրական մտավարժանքներ, քանի որ նա պաշտում է Պուտինի աստծուն՝ Մամոնային: Առավելագույն գաղափարախոսությունը, որ հայ օլիգարխը կարող է ընդունել և տարածել, այն է, որ հայրենասիրությունը Ռուսաստանը սիրելն է: Բոլոր հայ օլիգարխները պարտավոր են սիրել Պուտինին:

Օլիգարխները միայն ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքներով չէ, որ կազմակերպում են ընտրությունները: Ռուսաստանը միշտ հրապարակի վրա պահում է իր մյուս օլիգարխներին, որ երբ Սերժ Սարգսյանը սկսի պրոհայկական, այսինքն՝ հակառուս քայլեր անի, ապա նրա վրա բաց կթողնի մյուս օլիգարխներին, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ են թալանի ավելի մեծ հնարավորություններ ստանալու: Վերջին շրջանում Պուտինը համակարգայինից անցել է Հայաստանի մանուալ կառավարման՝ քաղաքական դաշտ մտցնելով հայկական ծագմամբ ռուսական օլիգարխների, որոնք արդեն ծայրահեղ ձեռնասուն են:

ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ

Սահմանադրական փոփոխությունների շրջանում քաղաքական գործիչների արտասանած տափակախոսություններից ամենատհաճը «համակարգային փոփոխությունների» մասին մանթրան է: Այն քաղաքական թոթովախոսությունը, որով արտասանվում են այս բառերը, ցույց է տալիս, որ նրանք մեղանչում են ճշմարտության դեմ, նրանք պարզապես նույն համակարգում ցանկանում են իրենց ավելի լայն տեղը իշխանական կերատաշտի մոտ:

Մինչ այժմ չի բացատրվել, թե ինչ ասել է համակարգային փոփոխություն: Աավելագույնը, որ ներկայացվել է որպես այդպիսին, նախագահականից խորհրդարանականին անցնելն է: Մինչդեռ համակարգի արատը նախագահականի կամ խորհրդարանականի մեջ չէ, այլ օլիգարխականի:

Տեղի է ունեցել գաղափարների նենգափոխում. իշխանություն ասելով՝ այլևս հասկանում են թալանից օգտվելու հնարավորություն: Իշխանության համար պայքարը նենգափոխվել է փողի համար պայքարի: Պատմությունն ավարտվել է, քանի որ քաղաքական դաշտում չկա գործիչ, որի համար իշխանությունը per ce արժեք է, ոչ թե թալանի միջոց:

Սա իրապես նենգափոխում է մարդկային պատմությունը և վերացնում է զուտ քաղաքական ամբիցիաներով մարդկային տեսակը՝ նրանց դարձնելով իշխանությունից փող մուրացող տեսակ, իսկ քաղաքական գզվռտոցի մեջ սրանք պարզապես մեծացնում են իրենց արժեքը, որպեսզի հնարավորություն ստանան ավելի շատ փող մուրալ:

Մինչդեռ քաղաքական պայքարը հասարակական գործունեության բնական ձև է, և իշխանության համար պայքարող մարդը անտրոպոլոգիայով հաստատված տեսակ է, որը Հայաստանում վերացել է: Սերժ Սարգսյանը ցեղասպանություն է գործել՝ վերացնելով հայի այդ տեսակին: Սա հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ, որը նրան զրկում է քաղաքականությունից և ապագայից: Սա է հայոց պատմության ավարտը, ինչպես ՆՍՕՏՏ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի կողմից Անիի վաճառքից հետո հայ ժողովուրդը շուրջ հազար տարի զրկվեց պատմությունից:

Արդարության հանդեպ չմեղանչելու համար պետք է ասել, որ պատմությունն ավարտելու պրոցեսը սկսել է Ռոբերտ Քոչարյանը, սակայն Սերժ Սարգսյանը հաջողությամբ այն ավարտում է, իսկ այս հարցում նրան օգնում են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ն, տարբեր այլ պատմական արժեքներ, կուսակցապետեր ու օլիգարխներ:

Համակարգն այնքան խորն է այլասերված, կեղծ հասկացություններն այնպես են լցվել արժեքային հիմնարար բազայի մեջ, որ տվյալ պահին այն հաղթահարելու ուղիներ չեն երևում: Այս համակարգը անընդհատ վերարտադրելու է ինքն իրեն, մինչև որևէ կատակլիզմ չխաթարի իրերի նման ընթացքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում