«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը թիմի ղեկավարների հետ համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի և «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արիեն Ռոբենի տրանսֆերների ձեռքբերման հարցը:
Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 230 մլն վճարել Բեյլի տրանսֆերի դիմաց: Դեռ հայտնի չէ, թե որքան գումար ակումբը կարող է վճարել Ռոբենի իրավունքները ձեռք բերելու համար: Transfermarkt-ը նրա տրանսֆերը 28 մլն եվրո է գնահատում:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 7 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և գոլային 5 փոխանցում: Ռոբենը «Բավարիա»-ի կազմում անցկացրած 10 հանդիպումներում 5 գոլ է հեղինակել:








































