Ֆրանսիայի կառավարությունը երեկ հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմը խստացնելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ տնային կալանքի կենթարկվեն նրանք, որոնց գործողությունները «սպառնում են հասարակական կարգի անվտանգությանը»՝ գրում է Korrespondent.net-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խորհրդարանին առաջարկել է փոխել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին օրենքը՝ 12 օրվանից երկարացնելով մինչև 3 ամիս:









































