Գվեն Ստեֆանիի երեխաների դայակն օգտվել է աստղի առատաձեռնությունից: 46-ամյա երգչուհին Մինդի Մենին վերաբերվել է ինչպես իր կրտսեր քրոջը` նրան աջակցելով բարոյապես և ֆինանսապես: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ Միդնին սիրավեպ ունի իր ամուսնու` 50-ամյա Գևին Ռոսդեյլի հետ: Նշվում է, որ Ստեֆանին կոտրված է, գրում է Spletnik.ru-ն:
Բացի այդ, երգչուհին դայակին գումար է տվել, որպեսզի վերջինս կարողանա սեփական գործը սկսել` կապված հագուստ կարելու հետ:
«Գվենը նրա վրա էր ծախսում իր ժամանակը և ներդրում էր արել նրա բիզնեսում: Նա նույնիսկ մխիթարում էր նրան, երբ Մինդին բողոքում էր զուգընկերոջ հետ ունեցած խնդիրներից: Գվենը ցնցված էր ոչ միայն Գևինի, այլև Մենի վարքից, որն օգտվել է նրա բարությունից և առատաձեռնությունից»,- ասել է աղբյուրը:















































