Հնդկական օվկիանոսի հարավային մասում Terra արբանյակը լուսանկարել է ալիքաձև ամպեր: Պատկերը հրապարակվել է ՆԱՍԱ-ի կայքում:
Լուսանկարը ստացվել է Moderate Resolution Imaging Spectroradiometer (MODIS) տիեզերական զոնդի միջոցով, նոյեմբերի 5-ին: Լուսանկարելու պահին քամին հարավ-արևմուտքից փչում էր հյուսիս-արևելք` Փրինս-Էդուարդա հրաբխածին կղզիների վրայով:











































