Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Marca-ն:
Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը բուժզննում է անցել, որից պարզ է դարձել, որ վերջինս ապաքինվել է վնասվածքից:
Ըստ աղբյուրի` Նավասը կարող է վերսկսել մարզումները հինգշաբթի օրը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:









































