Air France-ի՝ ԱՄՆ-ից Ֆրանսիայի մայրաքաղաք թռչող 2 ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի մասին տեղեկությունը, պարզվել է, սուտ է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, ՀԴԲ-ն հայտնել է, որ «չկան ապացույցներ, որ Լոս-Անջելես-Փարիզ չվերթն իրականացնող A-380 ինքնաթիռի թռիչքի անվտանգությանը ինչ-որ բան է սպառնացել»:
Նոյեմբերի 14-ին Air France-ի՝ ԱՄՆ-ից Փարիզ մեկնող 2 ինքնաթիռները չեն հասել նպատակակետին:
Լոս-Անջելեսից մեկնած Airbus A380-ն ուղարկվել է Սոլթ-Լեյք-Սիթիի միջազգային օդանավակայան: KSL-ТV-ի տեղեկությամբ՝ ինքնաթիռում 497 մարդ է եղել:
Մյուս ինքնաթիռը՝ Վաշինգտոնից թռչող Boeing 777-ը, վայրէջք է կատարել կանադական Գալիֆաքսի օդանավակայանում: Բոլոր 267 ուղևորները և անձնակազմի անդամները տարհանվել են:










































