Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Տեսախցիկները որսացել են Դևլեթ Բահչելիի հայացքը՝ ուղղված խորհրդարանում իրենց նախկին տեղին

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը։ 26-րդ գումարման խորհրդարանի անդամների երդմնակալության արարողությունը տևել է 9 ժամ։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ Թուրքիայի խորհրդարանի շենքում իրենց տեղերով փոխանակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)։ Բանն այն է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԱՇԿ-ն ու ԺԴԿ-ն խորհրդարանում ստացել էին պատգամավորական 80-ական մանդատ, բայց քանի որ ԱՇԿ-ն ԺԴԿ-ի համեմատ հավաքել էր մոտ 1.5 միլիոն քվե ավելի, նա ճանաչվել էր 3-րդը և համապատասխան տեղ էր զբաղեցրել խորհրդարանի նիստերի դահլիճում։

Նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով՝ ԱՇԿ-ն ստացել է միայն 40 պատգամավորական տեղ (կրկնակի քիչ), իսկ ԺԴԿ-ն՝ 59 պատգամավորական տեղ, որով և նա դարձել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված երրորդ խոշոր ուժը և խորհրդարանում զբաղեցրել է հունիսի 7-ից հետո ԱՇԿ-ի (3-րդ ուժի) տեղը, իսկ ԱՇԿ-ի պատգամավորներն այս անգամ նստել են ԺԴԿ-ի (4-րդ ուժի) պատգամավորների տեղը։

Տեսախցիկները որսացել են, թե ինչպես է Բահչելին նայում խորհրդարանի չորրորդ ուժի համար նախատեսված՝ ԱՇԿ-ի նախկին տեղին, որն այժմ զբաղեցրել է ԺԴԿ-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԱՇԿ-ն հաղթել էր միայն մեկ նահանգում՝ Օսմանիեում, որտեղից սերում է Բահչելին, սակայն նոյեմբերի 1-ին տանուլ է տվել անգամ այդ նահանգում։ Եթե ԱՇԿ-ն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ չի կարողացել ստանալ 34 նահանգում, ապա նոյեմբերի 1-ին այդպիսի նահանգների թիվը հասել է 57-ի։

ԱՇԿ-ն քվեների քանակական անկում է գրանցել Թուրքիայի 81 նահանգից 80-ում, և միայն Արդահանի նահանգում են ավելացել նրա քվեները։ ԱՇԿ-ն այս անգամ ստացել է 1.8 միլիոն քվե պակաս։ Նոյեմբերի 1-ի ընտրությունները հանգեցրել են նաև նրան, որ ԱՇԿ-ն զրկվել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից։

Թուրքիայի խորհրդարանն ունի 4 փոխնախագահ, որոնք բաժին են ընկնում խորհրդարանում ամենաշատ ներկայացված ուժերին։ Եթե խորհրդարան անցած ուժերից մեկը ստանում է պատգամավորական մանդատների կեսից ավելին, ապա փոխնախագահի 4 պաշտոններից երկուսը բաժին են ընկնում հենց նրան, իսկ մնացյալ երկուսը՝ 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած կուսակցություններին։

Այժմ խորհրդարանի փոխնախագահի պաշտոններից 2-ը բաժին են ընկել ԱԶԿ-ին, մեկական փոխնախագահ կունենան ԺՀԿ-ն ու ԺԴԿ-ն (մինչդեռ հունիսի 7-ի ընտրություններից հետո խորհրդարան մուտք գործած նույն չորս ուժերն ունեին մեկական փոխնախագահ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում