Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի Վրաստանի պետբյուջեի նախագծով զբաղվածության, առողջապահության և սոցիալական պաշտպանությանը հատկացվել է 3.07 միլիարդ լարի (1.3 միլիարդ դոլար), ինչը կազմում է ողջ բյուջեի 30.9 տոկոսը։
Այդ մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Նպաստների ապահովման համար հատկացվել է 1.48 միլիարդ լարի (617 միլիոն դոլար), իսկ բնակչության ընդհանուր առողջության համար՝ 570 միլիոն լարի (237.5 միլիոն դոլար)։ Ավելացվել է սոցիալական օգնության չափը՝ 49 միլիոն լարի (20.4 միլիոն դոլար), ինչպես նաև առողջապահական մյուս ծրագրերի ֆինանսավորումը՝ 48.3 միլիոն լարի (20.1 միլիոն դոլար)։
2016 թվականի պետբյուջեով հատկացումների ընդհանուր ծավալը պլանավորված է 9.92 միլիարդ լարի (ավելի քան 4.1 միլիարդ դոլար) մակարդակի վրա։






































