Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանի ծննդյան օրն է։ Նիստերի դահլիճում մինչև նիստի սկսվելը պատգամավորները մոտենում, շնորհավորում և համբուրում էին նրան։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստը սկսվելուն պես ազդարարեց Էլինար Վարդանյանի ծնունդն ու շնորհավորեց նրան։ Այնուհետև նա ծաղկեփունջ նվիրեց հոբելյարին, բայց գործընկերների նման չհամբուրեց, թեև նրանք «գոր-կա, գոր-կա» էին գոռում, ծափահարում և այդպիսով հրահրում համբուրել:
«Հարմար տեղ չեք գտել»,- գործընկերներին հակադարձեց Գ. Սահակյանը:
Ի դեպ՝ Վարդանյանին չմոտեցավ ու չշնորհավորեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Լուսանկարը` PAN Photo-ի












































