Փարիզում հատուկ գործողության վայրից մեկ ենթադրյալ ահաբեկիչ է փախուստի դիմել՝ հայտնում է RTL հեռուստաալիքը։
Քաղաքում շշուկներ են պտտվում, որ այն կարող է զինված լինել «Կալաշնիկով» ինքնաձիգով։
Մոտակա մի քանի փողոց փակվել են։ Չի գործում նաև մետրոյի մի հատվածը։
Վերջին մի քանի ժամերին ոստիկանները պաշարել էին բնակարանը, որտեղ եղել են ենթադրյալ ահաբեկիչները։ Դիմակայության ընթացքում մահապարտ կին ահաբեկիչն իրեն պայթեցրել է՝ դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտը։
Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է 5 ահաբեկիչ։











































