ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խստիվ քննադատել է երկրի այն քաղաքական գործիչներին ու նահանգապետերին, ովքեր հանդես են եկել սիրիացի փախստականների առջև սահմանները փակելու օգտին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Նախագահն իր քաղաքական ընդդիմախոսների կողմից ներգաղթյալների վերաբերյալ արված հայտարարությունների ալիքը որակել է «հիստերիա»:
Օբաման հավելել է, թե ահաբեկչական գործողություններից հետո սխալ է «վախի ու խուճապի մատնվելը», և հորդորել Է չուռճացնել առկա ռիսկերը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում սիրիացի գաղթականների ընդունման ծրագիրը պետք է կասեցվի ազգային անվտանգության նկատառումներով: Նա ասել է, որ այս շաբաթ՝ ավելի ուշ, Ներկայացուցիչների պալատը քվեարկելու է սիրիացի գաղթականներին ընդունելու ծրագրի գործողությունը կասեցնելու հարցի շուրջ:








































