ԱՄՆ-ից Փարիզ թռչող Air France ավիաընկերության երկու ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել ուղղությունը՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է KSL հեռուստաալիքը:
Լոս Անջելեսից Ֆրանսիա մեկնող A-380 ինքնաթիռը իր ուղղությունը փոխել է դեպի Սոլթ-Լեյք-Սիթիի միջազգային օդանավակայան՝ ենթադրյալ ռումբի մասին ազդանշան ստանալուց հետո: Ինքնաթիռում եղել է 497 ուղևոր:
Վաշինգտոնից Փարիզ մեկնող Boeing 777-ն էլ հարկադիր վայրէջք է կատարել Գալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 298 ուղևոր:
Վերջին տվյալներով՝ երկու ինքաթիռներն էլ հաջող վայրէջք են կատարել, ուղևորները տարհանվել են: Իշխանությունները ստուգում են ռումբի մասին ստացված սպառնալիքների ազդանշանները:











































