Քիմ Քարդաշյանի քույրերը` Քենդալ և Քայլի Ջեններները ներկայացրել են հագուստի հեղինակային հավաքածուն Topshop ապրանքանիշի համար, գրում է Korrespondent.net-ը:
20-ամյա Քենդալը և 18-ամյա Քայլին հանդես են եկել որպես սեփական հավաքածուի մոդելներ:
Նրանց ստեղծած հագուստի առաջին հավաքածուն վաճառքում հայտնվեց 2015-ի հունիսին և մեծ հաջողություն ունեցավ:
Ջեններ քույրերի հավաքածուում գերակայում է սև հագուստը` լրացված փայլուն, սակայն ծանր զարդերով: «Այս հավաքածուն ամբողջությամբ արտացոլում է մեր ոճը: Այն հարմար է ինչպես առօրյա կյանքի, այնպես էլ տոների համար: Աքսեսուարները կտրուկ են և միաժամանակ էլեգանտ, կարելի է ասել` զգեստապահարան բոլոր դեպքերի համար»,- ասել են աղջիկները:


















































