Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն, ով ներկա պահին գտնվում է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարում, հայտարարել է, որ իր երկու ընկերները զոհվել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի ժամանակ, տեղեկացնում է Terra-ն:
«Ընկերներս զոհվել են Փարիզում: Նրանք ապրում էին իմ տան մոտակայքում: Այդ երեկո նրանք համերգի էին գնացել: Սա պարզապես ողբերգություն է:
Այսպիսի դեպքեր չպետք է գրանցվեն: Շուտով պետք է ժամանեմ Ֆրանսիա: Այնտեղ ես աշխատում եմ և պարտավոր եմ կատարել իմ պարտականությունները: Դժվար կլինի վերադառնալ այնտեղ և չգտնել ընկերներին»,- հայտարարել է Պաստորեն:








































