Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ նա և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող էին փայլուն զույգ կազմել, տեղեկացնում է Goal.com-ը:
««Բարսելոնա»-ի կազմում հանդես են գալիս փայլուն ֆուտբոլիստներ: Հարձակման գիծը չի թուլացել այն դեպքում, երբ նրանց հետ չկա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լիոնել Մեսսին:
Կցանկանայի հանդես գալ Լուիս Սուարեսի հետ նույն ակումբում, քանի որ նրա հետ ես փայլուն զույգ կկազմեի»,- հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստը:










































