Thursday, 02 07 2026
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Նոր և ուշագրավ մանրամասներ՝ Հանքավանի դաժան սպանության մասին. Պատմում է ողբերգական սպանության ականատեսը

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, նախորդ ահազանգից  կես ժամ անց, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դի, իսկ երրորդի դին գտնվում է Հանքավան գյուղում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածները Վահե Գալստյանը, Վարդան Գալստյանը և Արմեն Հովհաննիսյանն է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, 1988թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Նշենք, որ Հայրապետ Սեփոյանն ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվածներ Վահե և Վարդան Գալստյանները, Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, բանկի կառավարիչ Ֆրունզիկ Գալստյանի որդիներն են։ Սպանության մանրամասների վերաբերյալ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Եվ այսպես՝ սպանության մեջ կասկածվող Հայրապետ Սեփոյանի հայրենի Մարմարիկ գյուղում, համագյուղացիներից մեկը մեզ պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ ըստ գյուղում շրջանառվող վարկածի։ Նրա պատմելով՝ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանի անտառում աշխատում է որպես անտառապահ։ Դեպքից առաջ Վահե և Վարդան Գալստյանները, որոնք եղել են Ֆրունզիկ Գալստյանին պատկանող հանգստյան տներից մեկում, իրենց ընկերների հետ՝ մոտ 5 հոգով, անտառում ծառ են կտրել։ Գագիկ Սեփոյանն էլ մոտեցել է՝ պարզելու, թե ինչու են ծառը կտրել։ Համագյուղացու պատմելով՝ երիտասարդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ և երկաթյա ձողով հարվածել են անտառապահին և վնասել աչքը։ Այս լուրը հասել է Հայրապետ Սեփոյանին, որը, ըստ երևույթին, զայրացել է, վերցրել ինքնաձիգը և գնացել դեպքի վայր, և տեղի է ունեցել ողբերգությունը։ Հայրապետը կրակել է Վահեի, Վարդանի և նրանց ընկեր Արմենի ուղղությամբ։

Հայրապետի համագյուղացին պատմում է, որ երիտասարդը շատ հարգված էր գյուղում, երբեք որևէ անախորժության մեջ չի եղել, նույնիսկ այն հանգամանքը, որ քեռին պատգամավոր է եղել, նրան չի ստիպել իրեն վատ պահել։ Համագյուղացին նշեց, որ Հայրապետի հայրը գտնվում է հիվանդանոցում, իսկ մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ իմանալով դեպքի մասին՝ վատացել էր։

Նշենք նաև, որ մեր նկարահանող խումբը դեպքի վայրում պարզեց հետևյալը. մահացած երիտասարդներից Արմենը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, «Նիսան» մակնիշի մեքենայով կարողացել է մոտ երկու կիլոմետր քշել և «Տաք ջուր» կոչվող վայրում մարդկանցից օգնություն խնդրել։ Նրան օգնել է տեղում գտնվող պահակը՝ Սերյոժան։

Մեր նկարահանման ժամանակ Կոտայքի մարզի քննչական խումբը կրակոցների վայրում համապատասխան քննչական գործողություններ էր կատարում։ Կոտայքի մարզի Քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը մեզ ներկայացրեց նոր ի հայտ եղած մի քանի հանգամանքներ։

Իսկ թե ինչպես է երիտասարդը կարողացել հրազենային վնասվածքով երկու կիլոմետր մեքենան վարել, արդյոք երիտասարդներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, թե ոչ՝ կպարզի քննությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում