Սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի կարծիքով` աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել:
«Իմ կարծիքով աշխարհի առաջնությունում երկրորդ մրցանակային տեղ զբաղեցնելը դա վատ արդյունք չէ: Շատ ավելի լավ կլիներ, եթե Տիգրանը ոսկե մեդալ նվաճեր, քանի որ նա արժանի էր: Եվս մեկ մեդալ ունենք՝ երրորդ տեղում Էռնեստ Հայրապետյանն էր:
Մենք ունեինք Եվրոպայի չեմպիոններ, ովքեր պայքարում էին հավասար հակառակորդների դեմ: Այս անգամ հաջողությունը մեր մարզիկներից երես էր թեքել»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է Խոջայանի խոսքերը:
Հիշեցնենք՝ Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վերդարձան երկու մեդալով: Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը` արծաթե մեդալ:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի








































