«Ոչ»-ի ճակատի անդամները սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը խառնում են նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Երբ հետևում ենք «ոչ»-ի կողմնակից մեր գործընկերների ելույթներին, մի պահ տպավորություն է ստեղծվում, թե դեկտեմբերի 6-ին լինելու է ոչ թ ե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, այլ նախագահական ընտրությունները: Հարգելի գործընկերներ, Հայաստանում անցկացվելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. պետք չէ այս ամենը վերածել իշխանություն-ընդդիմություն հակամարտության, կուսակցությունների պայքարի»,- ընդգծեց Բաբայանը:











































