Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Ֆրանսիայի ընտրանու դեմ ընկերական խաղից:
«Առաջին հերթին, ցանկանում ենք խորին ցավակցություն հայտնել: Իմ տեսած լուսանկարներն ահավոր էին: Շատ ցավալի է: Ակումբակիցներս Ֆրանսիայի հավաքականում են խաղում: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ: Տղաներն ահավոր վիճակում են:
Գիտակցում ենք, որ Ֆրանսիայի հավաքականի համար հանդիպումը, թեկուզ և ընկերական, ծանր կլինի: Նրանք պետք է ստիպեն երկիրը հպարտանալ իրենցով:
Կարծում եմ՝ գլոբալ առումով ֆուտբոլը շատ բան է անում աշխարհի համար: Այն ցույց է տալիս մեր միասնականությունը: Ֆուտբոլի աշխարհը պետք է միասնական լինի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը:







































