Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ելույթի ընթացքում ասել է, ահաբեկչությունն ու վանդալիզմը ոչ մի կերպ չեն ասոցացվում կրոնի և իսլամի հետ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մարգվելաշվիլիի գնահատմամբ՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին էլ ավելի կարևոր է, որ աշխարհը կարողանա միավորվել և ուժեղ պատասխան տալ ագրեսիային և ահաբեկչությանը:
«… Ֆրանսիաում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին էլ ավելի կարևոր է, որ մենք կարողանանք միավորվել և ուժեղ պատասխան տանք ագրեսիային, ահաբեկչությանը: Դա պետք է այնպես լինի, որ մեզանում երբեք չպղծվի հանդուրժողականության ոգին. ահաբեկչությունը մեզ երբեք չի փոխի և չի դարձնի տարբերությունները չհանդուրժող:
Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մեզ համար ո´չ ահաբեկչությունը, ո´չ վանդալիզմը ոչ մի կերպ չեն ասոցացվում կրոնի և իսլամի հետ: Չնայած՝ կան մարդիկ, որոնք իրենց մուսուլման են անվանում և փորձում են ահաբեկչություն սերմանել այդ դրոշի ներքո…»,- նշել է Վրաստանի նախագահը:






































