«Բյուջեի նախագծի կապակցությամբ երկու լուր ունեմ՝ մեկը լավ, մեկը վատ, այսօրվա նիստում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վատ լուրն այն է, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները շուրջ 8 միլիարդ դրամով պակասել են: Լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 83 հատով և հասնելու է 1072-ի:
Հայաստանի բյուջեն տարեկան 1 միլիարդ 300 միլիոն դրամ է ծախսում միայն ծառաղողական ավտոմեքենաների բենզինի և սպասարկման համար: Իսկ «Աջակցություն սահմանամերձ համայնքներին» պետական ծրագրով այդ համայնքներին հատկացնում ենք «պադավատների» փողից 4 միլիոն դրամ պակաս: Կռուպնի գործ անող տղեքը բոլորիս աչքի առաջ կառուցել են «պադավատապետություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































