Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ այլ առաջնությունների որոշ ֆուտբոլիստների կցանկանար տեսնել իսպանական ակումբներում:
«Կցանկանայի, որ Ռունին Իսպանիայում խաղար: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ է ընդունակ նա անել այստեղ: Ինձ դուր է գալիս նաև Ռիբերին: Լավ կլիներ Իսպանիայում տեսնել նաև Դե Խեային, ով աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է:
Կարևոր չէ, թե իսպանական որ ակումբում կարող են հանդես գալ նրանք: Կարևորն այն է, թե ինչպես նշված ֆուտբոլիստները կդրսևորեն իրենց Իսպանիայի առաջնությունում»,- Marca-ն մեջբերում է Տեբասի խոսքերը:









































